Իրանն այլևս անպատասխան չի թողնի մարտական արկերը, որոնք հարվածում են իր սահմանամերձ հատվածներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, ասված է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության Telegram ալիքում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնալու»,- ասել է Խաթիբզադեն և հավելել, որ Իրանի քաղաքացիների անվտանգությունը երկրի զինված ուժերի առաջնայնություններից է։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ նախորդ օրվա ընթացքում մտահոգիչ լուրեր են ստացվել այն մասին, որ Իրանի սահմանամերձ շրջաններում մի քանի մարտական հրթիռ է ընկել, ինչը բացարձակապես անընդունելի է։
Իրանի Խոդաֆարինի շրջանի ղեկավար Ալի Ամիրադը հայտնել է, որ հրթիռներն ընկել են շրջանի մի քանի գյուղերում, ինչի հետևանքով վնասվել է մեկ տուն, մի բնակիչ էլ՝ վիրավորվել։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ