Տեղեկատվական միասնական կենտրոնը հրապարակել է Կարմիր շուկայում վնասված մեքենայի լուսանկարը, որի վարորդը մահացել է։
Aravot.am-ի թիմը այցելել է դեպքի վայր, որտեղից արդեն հեռացրել էին վնասված մեքենան։
Մահացած վարորդի՝ 50-ամյա Արմեն Քարամյանի մորեղբոր տղան՝ Հրայր Հարությունյանը ասաց, որ վերջին 5 օրերին երեկոյան 19-ից Ադրբեջանը սկսել է հարվածել գյուղին, և Արմենն էլ, իմանալով այդ մասին՝ իր տնից դուրս է եկել և շարժվել է ապաստարան։
«Երեկ էլի էդ նույն «սնարյադը» եկավ, արդեն ես իմանում եմ, որ էստեղ է գալիս կողքի գյուղից: Զանգեցի մահացածի եղբորը, բայց նա չի վերցրել։ Նորից մի երկու ժամից Երևանից զանգեցին՝ ասացին, որ սենց-սենց բաներ … »,- պատմում է Հրայրը։
Կարդացեք նաև
«Ինքը տնից 20 մետր հեռու էր, ապաստարան էր գնում, որովհետև իմանում էր, որ պիտի խփեին, ուղղակի չհասցրեց»,- ասում է Հրայրը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի