«Դա նորից ի ցույց է դնում խորությունը բարբարոսության, որի հետ հիմա առնչվում ենք, եւ սա նորություն չէ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ ադրբեջանցի զինվորականներն առանձնակի դաժանությամբ սպանել են Հադրութի մեկ տարեց եւ մեկ երիտասարդ բնակչի, ապա՝ գնդակահարության հատվածը ջնջել սոցցանցերից՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Սա նորից ի ցույց է դնում, որ մենք ուղղակի պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար, եւ որեւէ բան մեզ հետ չի պահելու: Խոնարհվում եմ այն խիզախների առաջ, որոնք հիմա դրա համար կռվում են: Միջազգային հանրությանն ամենախիստ ձեւով ենք ցույց տալու խորությունն այս բարբարոսության: Դա կփաստագրվի, բայց հարցը դրա էությունն է, թե ինչ երեւույթի հետ գործ ունենք»,-շեշտեց Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի ներգրավվածությամբ եւ օժանդակությամբ ռազմական լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի դեմ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ