Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Թուրքիան կանգնած է տարածաշրջանում ապակայունացման հետեւում». Հունաստանի ԱԳ նախարար

Հոկտեմբեր 16,2020 14:26

«Այն, ինչ անում է Հունաստանը, ստեղծելն է երկրների միջեւ ընդհանուր ըմբռնման համայնք, օրինակ՝ Հունաստանի եւ Հայաստանի միջեւ: Մենք նույն արժեքներն ունենք՝ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն: Այս փոխըմբռնումը, որի հետ համաձայն են նաեւ Կիպրոսը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ: Մենք սա համարում ենք որպես խաղաղություն պահող ազգերի հանրություն, որը տարածաշրջանում կայունության հիմնասյունն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է Հայաստանի ներգրավվածության հարցը հակաթուրքական կոալիցիայում:

«Դիմելով Թուրքիային՝ պետք է ասեմ, որ մենք ուրախ կլինեինք, եթե ինքն էլ կիսեր այդ արժեքները մեր հետ: Մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ Թուրքիան կկիսի մեր հետ այդ արժեքները եւ կդառնա այդ համայնքի անդամն ու փոխըմբռնման մասնակիցը: Բայց, անկեղծ ասեմ, մենք ուրախ չէինք տեսնելու, որ Թուրքիան այդ փաստարկների հակառակ կողմում է հիմա գտնվում»,-արձանագրեց Նիկոս Դենդիասը:

Նրա խոսքով. «Թուրքիան տարածաշրջանում ընդհանուր հայտարարն է ագրեսիայի, կանգնած է տարածաշրջանում ապակայունացման հետեւում: Սա պետք է հասկանանք եւ ընդունենք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի ներգրավվածությամբ եւ օժանդակությամբ ռազմական լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի դեմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031