Համաձայն ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) սահմանադրության եւ կանոնադրության, IWF գործադիր խորհուրդը հոկտեմբերի 16-ին կայացած նիստում բրիտանացի դոկտոր Մայքլ Իրանիին նշանակել է մարզական այս կազմակերպության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Իրանին IWF-ի բժշկական կոմիտեի եւ հակադոպինգային հանձնաժողովի նախագահն է: Նա դոպինգի դեմ պայքարի եւ մարզիկների առողջությունը պահպանելու աշխատանքների հսկայական փորձ ունի:
Ընդունելով ժամանակավոր պաշտոնը՝ Մայքլ Իրանին ասել է. «Շնորհակալ եմ IWF-ի գործադիր խորհրդին, որ նախագահի պաշտոնը ժամանակավորապես վստահել է ինձ: Ես չեմ պատրաստվում ապագայում առաջադրվել կազմակերպության նախագահի թեկնածու, դրա համար կարող եմ ամբողջովին կենտրոնանալ բարեփոխումների վրա, որոնք տանում են դեպի հստակ ու թափանցիկ համաժողով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ