Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների գործոնը ստեղծել է ամենավտանգավոր հաշվարկը Բաքվում». Զոհրաբ Մնացականյան

Հոկտեմբեր 16,2020 14:15

«Մենք շատ բարձր ենք գնահատում այն ընդհանուր ընկալումն ու գնահատականը, որը ձեւավորվել է մեր գործընկերների եւ միջազգային հանրության մոտ: Այն է՝ անհնար է թաքցնել իրողությունը, որ սա իրականացված ագրեսիա է Արցախի հանդեպ, որի թիրախում է քաղաքացիական բնակչությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի շարունակվող ռազմական գործողություններին Արցախի դեմ՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հիմնախնդրի լուծման համար ընտրված է ուժի կիրառման, ագրեսիայի ճանապարհը: Էական հարցն այստեղ այն է, որ Արցախի ժողովուրդն է պաշտպանում իր գոյությունն ու իրեն, իսկ Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը»,-շեշտեց նախարարը:

Նրա բնորոշմամբ՝ երկու նոր հանգամանքները՝ Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների գործոնները ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկը Բաքվում, թե իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումն այս հարցում. «Դա բնականաբար, վտանգավոր է, միաժամանակ՝ ունի հետեւանքներ: Հայաստանի համար հարցը եղել եւ մնում է առավել քան պարզ՝ գոյութենական անվտանգության խնդիրն է դրված. Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը գերակա խնդիր է: Մենք շարունակելու ենք աշխատել  միջազգային հանրության հետ՝ հավատարիմ Մոսկվայում ձեռքբերված հումանիտար հրադադարին: Ուժի միջոցով խնդիրը չի հանգուցալուծվելու: Դա ապացուցում են մեր խիզախներն Արցախում, որոնք բացառելու են թշնամու՝ խնդրի ռազմական լուծում ունենալը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031