Ադրբեջանցի վիրավոր ռազմագերուն Արցախում հայ բժիշկները վիրահատել են։ Այս մասին լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Համացանցում շրջանառվում է Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ հայկական կողմում գերի ընկած ադրբեջանցի զինծառայողի հետվիրահատական վիճակը ցուցադրող տեսանյութը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ըստ անհրաժեշտության՝ ռազմագերիներին ցուցաբերվում է մարդասիրական բուժօգնություն ու վերաբերմունք:
«Նրան մարդասիրական կանոններին, միջազգային իրավունքին ու մեր ներպետական օրենսդրությանը համապատասխան բուժօգնություն ու մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում: Նա ըստ կարիքի վիրահատվել է, և ոչ միայն ինքը, մնացածին էլ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել ու ցուցաբերվում»,- նշեց Բեգլարյանը:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնեցին «Արմենպրես»-ի աղբյուրներն Արցախից, վիրահատված ռազմագերու անունը Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլու է: Ռազմագերին արդեն 10 օր է, ինչ հիվանդանոցում է և ստանում է համապատասխան բուժօգնություն:
https://www.youtube.com/watch?v=1Iolrzlkhng&feature=emb_logo&ab_channel=RUKASTI