Ֆրանսիայի խորհրդարանի 20 պատգամավորներ հոկտեմբերի 15-ին պահանջել են կառավարությունից անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, հայտնում է Le Figaro-ն։
Ազգային ժողովում ներկայացված բանաձևի նախագիծը, որը հեղինակել են Ֆրանսուա Պուպոնն ու Գի Տեսյեն, Ֆրանսիայի կառավարությանն առաջարկում է անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել դրա իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորման նպատակով, գրում է թերթը, սակայն նշելով, որ բանաձևի նախագիծը լիագումար նիստի օրակարգ բերելու քիչ շանս կա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ