«Հայաստա՛ն, Հայաստա՛ն» այս վանկարկումներով Լոս Անջելեսում բնակվող հազարավոր հայեր Թուրքիայի հյուպատոսարանի առաջ այս պահին իրենց բողոքն են արտահայտում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի դեմ:
Ամերիկաբնակ հայերը Թուրքիայի հյուպատոսարանի առաջ բարձրացրին Հայաստանի, Արցախի Հանրապետության և ԱՄՆ-ի դրոշները:
https://www.facebook.com/vruirtadevosian/videos/10224357515870568/
Այնուհետև նրանք խունկ ծխեցին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ:
Ամերիկաբնակ հայերը ծածանում են ՀՀ-ի ԱՀ-ի և ԱՄՆ-ի դրոշներ, իրենց ծածկել են Հայաստանի դրոշով, մասնակիցները հերթով մոտենում և խունկ են լցնում ծխացող կրակի վրա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ