Եվրոպայի հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը, ինչի պատճառով երթեւեկությունը կաթվածահար է եղել Ֆրանսիայից դեպի Շվեյցարիա, Իսպանիա, Բելգիա, իսկ Բելգիայից դեպի Նիդերլանդներ, Նիդերլանդներից դեպի Գերմանիա միջպետական մայրուղիներում:
«Էրդողան՝ ահաբեկիչ» վանկարկում են նրանք:
Ցուցարարները հայտարարել են, որ պահանջում են Արցախի անկախության ճանաչում:
Պաստառների վրա պատկերված են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների հետեւանքները:
Կարդացեք նաև
«Սա ինքնաբուխ է: Կազմակերպիչներ չկան, բոլորս միասին ենք հայորդիներով՝ հանուն Արցախի եւ հայ զինվորի: Մեր պահանջը ֆրանսիական կողմը բավարարեց, լրագրող է եկել լուսաբանելու: Ոստիկանության հետ համաձայնության եկանք, որ Ֆրանսիայի կողմից նստում ենք մեքենաները, որովհետեւ լրագրողը եկավ: Իսկ Բելգիայի կողմից դեռ ոչ: Ոստիկաններն ասում են, որ ջրցան մեքենաների կդիմեն: Այնուամենայնիվ, մենք որոշեցինք Բելգիայի կողմն էլ բացել, որովհետեւ մենք ագրեսորներ չենք, այլ ուզում ենք այսպես մեր բողոքի ձայնը բարձրաձայնել, որպեսզի Եվրոպայի անտեղյակ ժողովուրդն իմանա»,-հայտարարեց ցուցարարներից մեկը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ