Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր քաղաքական ուղին պետք է լինի Հայաստան-Ռուսաստան-Իրան. hամատեղ ուժերով պետք է դուրս մղենք ահաբեկիչներին այս տարածքից. Դավիթ Գալստյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 16,2020 12:11

Հարցազրույց Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։

– Պարոն Գալստյան, նախօրեին Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը հանդես եկան ուղերձներով․ նկատի ունենալով հիմնական ասելիքը՝ կարելի՞ է ասել, որ մենք կանգնած ենք «մահ կամ ազատություն» ընտրության առջեւ, քանզի միջազգային հանրության առաջարկների առնչությամբ՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց, մեր ղեկավարները հայտարարում են, որ մեզ համար ընդունելի չեն, թե՞ կարծում եք, որ, այդուհանդերձ, անելիքներ կան դիվանագիտական ճակատում։

– Ճիշտն ասած՝ հիմա մենք իրոք գնում ենք դրան՝ «մահ կամ ազատություն», եւ մեր հաղթանակը մնում է միայն մեր համախմբվածությունը։ Ցավալի է նաեւ, որ այս պատերազմը հայ-ադրբեջանական չէ, փորձում են իրականացնել Թուրքիայի Մեծ Թուրանի ծրագիրը, դրա համար եմ ասում, որ հայությունը պետք է համախմբվի։

– Որ ասում եք՝ բանակցային ճակատում էլի բաներ պետք է արվեն, ի՞նչ նկատի ունեք, Դուք ի՞նչ եք ակնկալում։

– Մեր քաղաքական ուղին պետք է լինի Հայաստան-Ռուսաստան-Իրան, եթե մենք այդ ուղուց շեղվեցինք, չենք կարող հաղթահարել այս պատերազմը, Իրանն էլ է հասկանում, որ ահաբեկիչների ներթափանցումն Արցախ իրենց համար էլ է սպառնալիք, եւ պետք է կոշտ հայտարարություններով, քայլերով հանդես գան։ Համատեղ ուժերով պետք է դուրս մղենք ահաբեկիչներին այս տարածքից, մենք տեսանք, որ հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը չպահպանեցին, քանզի, եթե գործում են ահաբեկչական խմբեր, ինչ պայմանավորվածություն էլ լինի, խախտելու են։

– Օրինակ՝ ի՞նչ առաջարկ, երկու օր է՝ ակտիվ քննարկվում է նաեւ խաղաղապահների տեղակայման հարցը, սա ընդունելի՞ է Արցախի, Արցախի կառավարության եւ խորհրդարանի համար։

– Նորից եմ ասում՝ այս բոլոր հարցերը քննարկման փուլ պետք է անցնեն, խաղաղապահների մասով հստակ առաջարկ չի դրվել սեղանին, բայց բոլոր հարցերը կարելի է քննարկել։ Եթե դա հակահայկական չէ, կարելի է քննարկել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031