Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Թորանյան. «Կհասնենք Շանս Էլիզե, Մակրոնի տուն, կներկայացնենք խնդիրը». Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվելու են. «Ժամանակ»

Հոկտեմբեր 16,2020 11:37

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ, որն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը: Այս օրինագիծը կքննարկվի առաջիկա շաբաթների ընթացքում, իսկ թե ինչ ընթացք այն կունենա, դեռ պարզ չէ, քանի որ Ֆրանսիայի խորհրդարանում հստակ գործընթաց է ենթադրում: Որպեսզի այն դառնա խորհրդարանի քննարկման առարկա, դեռ պետք է խմբակցություններից մեկն առաջարկի, ինչը խմբակցությունները կարող են ամսվա մեջ մեկ անգամ ներկայացնել։

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում։

«Մենք երթեր, ցույցեր ենք կազմակերպում, հիմա էլ կիրակի օրն ենք ցույց կազմակերպել, կհասնենք Շանս Էլիզե, Մակրոնի տուն, կներկայացնենք խնդիրը»,-հավելեց նա։

Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական, որ Ֆրանսիան կճանաչի Արցախի Հանրապետությունը, Թորանյանը հույս հայտնեց, որ հնարավոր է Ազգային ժողովն ընդունի․ «Հենց այդ նպատակին են ուղղված մեր աշխատանքները, մեծ ճիգ ու ջանք ենք թափում, որ իրականություն դառնա և մենք հաջողենք»։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031