Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կռիլով. ՌԴ-ից ակնկալվում է վճռականություն՝ իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում. Էրդողանի էքսպանսիան հաջողության դեպքում շարունակվելու է դեպի Հյուսիսային Կովկաս. «Հրապարակ»

Հոկտեմբեր 16,2020 11:23

Հարցը, թե ինչ «հումանիտար հրադադար» է սա, քննարկվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ռուսաստանյան մեդիայում։ «Հրապարակի» հետ զրույցում Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը հայտարարեց՝ սա հրադադար է, որն անգամ 1 ժամ չպահպանվեց։ Նա վստահ է, որ Էրդողանի զանգը մեկ՝ զոնդաժի նպատակ ուներ, համոզվելու՝ Ռուսաստանն այս իրավիճակին հետեւելու է միայն տարբեր կոչերի ու հայտարարությունների՞ մակարդակով, թե՞ կարող է նաեւ խառնվել, այդ թվում նաեւ՝ ռազմական ճանապարհով։

Իսկ Էրդողանը համոզվե՞լ է, որ կխառնվի, թե՞ ոչ։ Քաղաքագետի տպավորությամբ՝ ոչ։ Բայց նա այն կարծիքին է, որ Ռուսաստանը պետք է վերանայի իր այդ՝ «բոլորի հետ բարեկամ ենք» դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ սա կարող է ընդունելի լինել Եվրոպայի ու ԱՄՆ-ի պարագայում, բայց ո՛չ Ռուսաստանի, քանի որ Էրդողանի կովկասյան էքսպանսիան հաջողության դեպքում հրդեհված լուցկիների շարքի էֆեկտով շարունակվելու է դեպի Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Պրիվոլժիե՝ տարածաշրջաններ, որտեղ կան տարբեր տրամադրություն ունեցող՝ նեոօսմանիզմի ու արմատական իսլամի գաղափարն ընդունող ու արմատական իսլամն իրենց մոտ բերած Էրդողանին համակրող շերտեր, որոնք այդ վճռական պահին կարող են 5-րդ շարասյան դեր խաղալ։

Նա կարծում է, որ հենց եվրոպական դիվանագիտությունն էր, որ Էրդողանին ստիպեց շարժվել արեւելյան ուղղությամբ։ Ալեքսանդր Կռիլովը, ժամանակի մեջ որպես մեկնակետ նշելով 2014 թվականը՝ ասում է․ «Երբ հասկացավ, որ իր եվրոպական հեռանկարները տապալված են, եւ ԵՄ մտնելու մասին խոսք լինել չի կարող, սրանից հետո Էրդողանը սկսեց առաջ մղել Օսմանյան կայսրությունը վերականգնելու իր ծրագրերը, ընդ որում՝ շատ ավելի լայն սահմաններով, քան ուներ Օսմանյան կայսրությունը»։

Կռիլովի հայացքով՝ Էրդողանը վճռական է լինելու մի հարցում, որ պաշտպանի իր դաշնակիցների շահերը։ Սա կարեւոր է իր կայսրապետական ծրագրերի երկրորդ փուլին անցնելու համար։ Հետեւաբար, ՌԴ-ից ակնկալվում է նույնքան վճռականություն՝ իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031