Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ապավինենք մեր ինքնագիտակցությանը, որպեսզի այն տեղը, որ կարող է անհրաժեշտ լինել վիրավոր զինվորին, չզբաղեցնի կորոնավիրուսով հիվանդը». «Փաստ»

Հոկտեմբեր 16,2020 10:18

Հայաստանում կորոնավիրուսով վարակման թվերն սկսել են աճել: Միայն երեկվա դրությամբ հաստատվել է Covid-19 ով վարակման 1371 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է: ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է վարակման հայաստանյան թվերին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև այն պատերազմական իրավիճակը, որում գտնվում ենք:

«Վարակի դեմ պայքարի միջոցառումների մասին բոլորն արդեն գիտեն, և, ցավոք, դրանց ավելացնելու որևէ այլ սպեցիֆիկ միջոց չկա: Մենք չենք կարող ասել, օրինակ՝ հակավիրուսային միջոց կամ պատվաստանյութն արդեն կա, բոլորդ եկեք պատվաստվելու:

Մնացել ենք երեք միջոցառման վրա՝ ձեռքերի հիգիենա, դիմակներ, սոցիալական հեռավորության պահպանում: Եվ աշխարհում առկա թվերը ցույց են տալիս, որ, ի տարբերություն առաջին ալիքի, երկրորդ ալիքն ավելի ինտենսիվ է ընթանում:

Այսինքն, աշխարհում է խնդիրը, իսկ պատերազմը մի քանի անգամ մեծացնում է վարակի տարածման հավանականությունը»,-ասաց Մերի Տեր-Ստեփանյանը՝ փաստելով, որ արդեն համավարակի երկրորդ ալիքն է գլուխ բարձրացրել:

«Աճում է նաև մահացությունը: Մենք այսօր պետք է ապավինենք մեր ինքնագիտակցությանը, որպեսզի այն տեղը, որը կարող է հիվանդանոցում զբաղեցնել վիրավոր զինվորը, չզբաղեցնի թոքաբորբով, Covid-ով տառապող հիվանդը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա բնակչությանը կոչ արեց այս փուլում հնարավորինս պատվաստվել գրիպի դեմ, որովհետև, ըստ մասնագետի, գրիպով հիվանդացության բարձրացման հավանականություն ևս կա:

«Եվ իմ խորհուրդն այն է, որ շատ մեծ ուշադրություն դարձվի հատկապես տրանսպորտին, որովհետև տրանսպորտում օդափոխությունը գնալով վատանում է, սկսում են արդեն պատուհանները փակ երթևեկել, տրանսպորտում հաճախ նաև դիմակներ չեն կրում:

Այս ուղղությանը շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել, որովհետև ամենասերտ շփումը մենք այդտեղ ենք ունենում: Որքան կողքից նայում եմ՝ այդ հատվածում լուրջ խնդիր կա»:

Մեզ մոտ արձանագրված թիվը վկայում է այն մասին, որ մենք անտեսել ենք այդ կանոնները: Սա, միգուցե, բնական է այն իրավիճակում, որում մենք ենք այսօր, և մոռանում ենք նաև այդ կանոնների մասին, բայց փորձը ցույց է տալիս, որ չի կարելի մոռանալ, քանի որ այսպես շարունակելու դեպքում առողջապահական համակարգի համար մենք լուրջ բեռ կունենանք»,-եզրափակեց Մերի Տեր-Ստեփանյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031