Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զի­նա­դա­դա­րը պա­տե­րազ­մի ա­վարտ չէ. պետք է ստի­պել թշ­նա­մուն կն­քել խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր, ոչ թե հրա­դա­դա­րի». Հովիկ Վարդումյան. «Իրատես»

Հոկտեմբեր 16,2020 10:10

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, ա­զա­տա­մար­տիկ ՀՈՎԻԿ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆՆ է:

Պա­րոն Վար­դու­մյան, ինչ­պե՞ս եք գնա­հա­տում Ադր­բե­ջա­նի կող­մից հեր­թա­կան, այս դեպ­քում ար­դեն լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սան­ձա­զեր­ծու­մը Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի դեմ:

-Պար­տադր­ված պա­տե­րազ­մը, ի­հար­կե, ծանր բան է, բայց մենք պատ­րաստ էինք դրան: Ես հա­մոզ­ված եմ, որ մեր իշ­խա­նու­թյու­նը, հա­մա­պա­տաս­խան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը նա­խա­պես գի­տեին, որ հար­ձա­կում է լի­նե­լու: Գի­տենք, որ պա­տե­րազ­մի նա­խօ­րեին Ա­մե­րի­կա­յի դես­պա­նը զգու­շաց­րել էր, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը չգ­նան Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի սահ­մա­նա­մերձ գո­տի­ներ:

Դուք ներ­սից գի­տեք պա­տե­րազ­մը՝ ա­սել կու­զեք:

-Ա­յո՛: Մե­րոնք պաշտ­պա­նա­կան մար­տեր են մղում, իսկ պա­տե­րազ­մի օ­րենք­նե­րով՝ հար­ձակ­վո­ղը միշտ էլ ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ կո­րուստ­ներ է ու­նե­նում, քան պաշտ­պան­վո­ղը: Ի­հար­կե, լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ է, և մենք էլ ու­նենք կո­րուստ­ներ: Ո՞ր պա­տե­րազ­մում կո­րուստ չի լի­նում, բայց նրանց կո­րուստ­նե­րը մե­րից մի քա­նի ան­գամ շատ են: Չնա­յած Թուր­քիան նրանց ա­մեն օր զենք-զի­նամ­թերք, վարձ­կան­ներ է ու­ղար­կում, բայց հո ան­սահ­մա՞ն չեն էդ բո­լո­րը: Մի պահ նրանց ու­ժե­րը կթու­լա­նան, և այդ ժա­մա­նակ մե­րոնք պար­տա­վոր են կա­տա­րել ի­րենց կի­սատ մնա­ցած գոր­ծը: Մի քա­նի ան­գամ ե­ղել է նման ի­րա­վի­ճակ: 1994 թվին ինքս եմ ներ­կա ու մաս­նա­կից ե­ղել այդ ի­րա­վի­ճա­կին: Միր­բա­շի­րի պա­տե­րի տակ սպա­սում էինք, որ հրա­ման տան` մտ­նենք: Թուր­քերն էլ, ի­րե­րը կա­պած, պատ­րաստ­վել էին փախ­չե­լու: Մենք պատ­րաստ էինք և՛ տեխ­նի­կա­պես, և՛ ու­նեինք բարձր ո­գի, որ ա­մե­նա­կարևորն է: Պի­տի մտ­նեինք Միր­բա­շիր, հե­տո շարժ­վեինք ա­ռաջ: Բայց մեր ղե­կա­վար­նե­րը մեզ կանգ­նեց­րին: Ի­հար­կե, միայն մեր ղե­կա­վար­նե­րից չէր դա կախ­ված, ա­վե­լի վերևից էին գա­լիս ո­րո­շում­նե­րը, բայց մենք՝ կռ­վող­ներս, չպի­տի են­թարկ­վեինք այդ ո­րո­շում­նե­րին, պի­տի ա­նեինք մեր գործն ու փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նեինք էդ ո­րո­շումն ըն­դու­նած­նե­րին: Հի­մա ստեղծ­վե­լու է նույն ի­րա­վի­ճա­կը: ՈՒ ես հա­մոզ­ված եմ, որ այս ան­գամ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը, ինչ­քան էլ մենք դժ­գոհ ենք նրան­ցից, նրանց գա­ղա­փա­րա­կան ուղղ­վա­ծու­թյու­նից, մեզ չեն կանգ­նեց­նե­լու, ու մենք ա­ռաջ ենք գնա­լու: Հա­մոզ­ված եմ: Մեր միակ ճա­նա­պար­հը դա է: Ե­թե հի­մա նո­րից մեզ ստի­պեն զի­նա­դա­դար կն­քել, մի քա­նի տա­րի հե­տո կր­կին հայ­տն­վե­լու ենք այս վի­ճա­կում, մեր թշ­նա­մին է­լի լկ­տիա­նա­լու և հար­ձակ­վե­լու է: Զի­նա­դա­դա­րը պա­տե­րազ­մի ա­վարտ չէ: Պետք է ստի­պել թշ­նա­մուն կն­քել խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր, ոչ թե հրա­դա­դա­րի: Միակ փր­կու­թյու­նը դա է, թե չէ այս պա­տե­րազ­մը ձգ­վե­լու է հա­վերժ:

Որ­քան էլ խո­սենք մեր ար­դա­րա­ցի լի­նե­լու մա­սին, միևնույն է, դր­սի աշ­խար­հի վե­րա­բեր­մուն­քը նույնն է մնում այս հա­կա­մար­տու­թյան եր­կու կող­մե­րի նկատ­մամբ: Ա­մեն ան­գամ սահ­մռ­կե­ցու­ցիչ փաս­տե­րի են ա­կա­նա­տես լի­նում գեր­տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը, բայց շա­րու­նա­կում են նույն տա­փակհա­մա­հար­թեց­ված կո­չե­րը հն­չեց­նել թե՛ մեր ար­նա­խում թշ­նա­մու, թե՛ մեր ա­կան­ջին:

-Ոչ մի բան չի փոխ­վել ոչ մե­կի վար­քագ­ծում: Բո­լո­րից շա­հագր­գիռ կող­մը մեծ տե­րու­թյուն­նե­րից Թուր­քիան է, որ հե­տա­մուտ է, որ­պես­զի այս պա­տե­րազ­մը չվեր­ջա­նա, որ­պես­զի խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր չկնք­վի, որ­պես­զի մեր հարցն իր ու­զած ձևով լու­ծի: Նա միշտ ձգ­տում է պան­թուր­քիզ­մի ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կին, և միակ խան­գա­րո­ղը մենք ենք: Մենք սպար­տա­ցի­նե­րի նման ենք, ո­րոնք 300 հո­գով կանգ­նեց­րին պար­սից շա­հի մի­լիո­նա­նոց զորքն ու կա­սեց­րին նրա հաղ­թար­շա­վը: Մենք մեր փոք­րա­թիվ բա­նա­կով, փոք­րա­չափ երկ­րով թուր­քի կո­կոր­դում փուշ ենք, ա­մեն ինչ ա­նում է, որ էդ փու­շը հա­նի, բայց ու­ժը չի պա­տում:

Վրաս­տա­նի մա­սին ի՞նչ կա­սեք: Այդ­քան կար­ճա­տես կա­րե­լի՞ է լի­նել ու չհաս­կա­նալ, որ ե­թե ինչոր դժ­բախտ հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով մենք զոհ դառ­նանք թուր­քե­րին, թի­րա­խում իս­կույն հայ­տն­վե­լու են ի­րենք՝ որ­պես եր­կու թուր­քա­կան պե­տու­թյուն­նե­րի լիա­կա­տար հաղ­թար­շա­վը խո­չըն­դո­տող քրիս­տո­նյա եր­կիր: Որևէ տրա­մա­բա­նու­թյուն կա­րե­լի՞ է տես­նել Ջա­վախ­քից Հա­յաս­տան հու­մա­նի­տար օգ­նու­թյուն ու­ղար­կելն ար­գե­լե­լու մեջ, Ռու­սաս­տա­նից Հա­յաս­տան ու­ղարկ­վող ռազ­մամ­թեր­քի հետ կապ­ված ինչոր ի­մաս­տա­զուրկ հայ­տա­րա­րու­թյուն­ներ շաղ տա­լու մեջ, սե­փա­կան երկ­րից վտար­ված Սաա­կաշ­վի­լու հա­կա­հայ­կա­կան ե­լույթ­նե­րում (լավ է՝ ա­ռիթ ե­ղավ չե­ղար­կե­լու այդ խե­լա­գա­րի՝ ԵՊՀի պատ­վա­վոր դոկ­տո­րի կո­չու­մը):

-Վրա­ցի­նե­րի վար­քա­գի­ծը սխալ է նախ ի­րենց հա­մար, հե­տո նոր՝ մեզ հա­մար: Բայց վրա­ցի­նե­րի վար­քա­գի­ծը միշտ էլ ընդ­դեմ մեզ է ե­ղել: Պատ­մու­թյան ըն­թաց­քում ե­ղել են դեպ­քեր, երբ մեզ հետ հա­մա­խոհ, հա­մե­րաշխ են ե­ղել, բայց վեր­ջին շր­ջա­նում միշտ էլ հա­կադր­վել են մեզ: Ի­րենք եր­կար ժա­մա­նակ ե­ղել են մեր տի­րա­պե­տու­թյան տակ և ա­նընդ­հատ այն բար­դույթն ու­նեն, թե մենք ճն­շել ենք ի­րենց, ի­րենց հան­դեպ ա­ռա­վե­լու­թյուն­ներ ենք ու­նե­ցել: Սա է պատ­ճա­ռը, որ չեն ու­զում՝ մենք հզո­րա­նանք: Փաս­տո­րեն, մեր հզո­րա­նա­լը ոչ մե­կին ձեռք չի տա­լիս. ո՛չ վրա­ցուն, ո՛չ ռու­սին, ո՛չ մեկ ու­րի­շի:

Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031