Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ցանկանում են արդյունք ունենալ, պետք է ավելի սերտորեն համագործակցեն բիզնեսով զբաղվող մարդկանց հետ». Սյուզաննա Չիլինգարյան․ «Փաստ»

Հոկտեմբեր 16,2020 10:49
caxik

Վերջին մի քանի օրերին խոսվում է այն մասին, որ 2-3 անգամ թանկացել են ծաղիկներն ու ծաղկեպսակները, իսկ ավելի վաղ էլ տեղեկություններ էին տարածվում, որ բարձրացել է զինվորական համազգեստի գինը։ Այս ամենն՝ Արցախում ընթացող պատերազմի ֆոնին: Երկու դեպքում էլ քաղաքացիների դժգոհություններին անդրադարձել էր ՏՄՊՊՀ-ն՝ նշելով, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ-ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ, շուկան մրցակցային է, չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար հանձնաժողովն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել:

«Սպառողների ասոցիացիայի» փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ անբեկանելի է մեկ բան՝ որքան էլ մենք այսօր պատերազմի մեջ ենք, մեկ վայրկյան անգամ տնտեսության աշխատանքը չպետք է կանգ առնի։ «Բիզնեսը պետք է ապրի, կատարի իր պարտավորությունները՝ հարկերի ու աշխատավարձերի վճարում և այլն։

Խոսքը բնավ այն անբարեխիղճ տնտեսվարողների մասին չէ, որոնք, օգտվելով «առիթից», որոշում են այս ծանր օրերին գումար աշխատել։ Դա քննարկման այլ թեմա է։ Չպետք է քաջալերենք նրանց»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Նա նշում է, որ, օրինակ՝ նույն ծաղկի շուկան կանոնակարգելու և նման աստղաբաշխական գնաճ թույլ չտալու մասով ՏՄՊՊՀ-ն, ցավոք, որևէ լծակ չունի։ Նա միայն կարող է հորդորել, կոչով հանդես գալ, խիստ նկատողություն անել, բայց վերահսկել չի կարող։

Ճիշտ չի լինի, եթե պետությունը վարչական մեծ տույժեր կիրառի, քանի որ այս պարագայում էլ կստացվի, որ պետությունը ճնշում է բիզնեսին, որն էլ կարող է ընդվզել և ասել՝ ինձանից հարկ ես պահանջում, բայց թույլ չես տալիս ազատականացված շուկայի սկզբունքով որոշակի գործառույթ իրականացնեմ, որպեսզի կարողանամ այս պայմաններում գոյատևել։ Այս դեպքում էլ պետության ձեռքերն են կապված։ Մնում է, որ նա որոշակի վերահսկողություն իրականացնի կամ էլ գնա փոխզիջման ճանապարհով։ Օրինակ՝ որոշակի հարկեր նվազեցնի, ներումներ իրականացնի կոնկրետ ժամանակով, արտոնություններ սահմանի և տնտեսվարող սուբյեկտն էլ այս պարագայում պարտավորություն ունենա չբարձրացնել հատկապես առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների գինը։

Նա նաև նշում է՝ պետությունը, ի դեմս կառավարության և մյուս գերատեսչությունների, պետք է ամուր կապ ստեղծի բիզնեսով զբաղվող մարդկանց հետ։ «Պետք է պարբերական հանդիպումներ կազմակերպվեն, հարցեր ուղղվեն բիզնեսմեններին՝ ինչ խնդիրներ ունեն, ինչպիսի լուծումներ են իրենք առաջարկում։ Բայց նման հանդիպումներ գրեթե չեն կազմակերպվում: Եթե ցանկանում են արդյունք ունենալ, ուրեմն պետք է ավելի սերտորեն համագործակցեն»,- եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031