Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Իրանը կրկին սահման է տեղափոխում ծանր սպառազինություն. կարմիր գիծը հատվել է. Ահարոն Վարդանյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 16,2020 09:15

Արցախյան հակամարտության հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չեզոք է ու հավասարակշռված: Երբեմն խոսվում է տարածքային ամբողջականության մասին, սակայն գործնական քայլերը բոլորովին ուրիշ են: Իրանի համար կարևոր էր նախկին ստատուս քվոն, որը նաև ապահովում էր Իրանի հյուսիսային սահմանների անվտանգությունն ու խաղաղությունը: Սակայն, ինչպես տեսաք, ադրբեջանա-թուրքական բաշիբոզուկների կողմից ահաբեկիչների ներգրավմամբ սեպտեմբերի 27-ից այդ ստատուս քվոն խաթարվել է: Փաստացի, ահաբեկիչները հայտնվել են նաև Իրանի հյուսիսային սահմաններին՝ սպառնալով բնակչությանը: Այս մասին ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Հիմա, փաստորեն, ահաբեկիչները հաստատվել են Իրանի հյուսիսային սահմանների երկարությամբ, ինչը մեծ խնդիր է: Իրանը երկար ժամանակ պայքարել ու պայքարում է Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ, ինչպես նաև ողջ տարածաշրջանում: Կարելի է ասել, ահաբեկչության դեմ պայքարում համարվում է տարածաշրջանում առաջամարտիկ։ Հիմա ստացվում է, որ այդ ջանքերը իզուր էին, ու ահաբեկիչները շատ են մոտեցել ու սպառնում են Իրանի հյուսիսային սահմանի քաղաքների անվտանգությանը։ Իրանի համար սա կարմիր գիծ է: Եթե որևէ ահաբեկիչ հայտնվի Իրանում, դա կլինի իր վերջին վայրկյանները։ Ինչպես նաև կպատժվեն բոլոր այն պետությունները, որոնք բերել են ահաբեկիչներին ու փորձում են տարածաշրջանը դարձնել ահաբեկչական որջ»,-  տեսակետ հայտնեց իրանագետը։

Ահարոն Վարդանյան

Վարդանյանի խոսքով՝ Արցախում ադրբեջանա-թուրքական հրոսակների կողմից սանձազերծված պատերազմից օրեր հետո Իրանը ռազմական ծանր տեխնիկան տեղափոխեց հյուսիսային սահման։

«Պետք է նշեմ, որ տեղեկատվական ու վերլուծական կենտրոնները մեղադրանքներ են հնչեցնում Թուրքիայի հասցեին։

Այս ամենը հաշվի առնելով՝ Իրանը նախազգուշական քայլեր է ձեռնարկում։ Իրանի կողմից ծանր տեխնիկան տեղափոխվեց սահման։ Օրեր առաջ Իրանի հետ սահմանին իսրայելական անօդաչու սարք խոցվեց: Ռազմական փորձագետները հարց են բարձրացնում, թե հակամարտության գոտուց 80 կմ հեռավորության վրա ինչո՞ւ պետք է հայտնվեր անօդաչու, այն էլ՝ իսրայելական։ Սրանով փորձել են Իրանի տարածքը հետախուզել ու ստուգել հակաօդային պաշտպանության զգոնությունը։ Իրանի համար կասկած չկա, որ սրանք եղել են ադրբեջանական»,-  ասաց մեր զրուցակիցը։

Իրանագետի տեղեկացմամբ՝ երեկ իրանական կողմը խոցել է ևս մեկ իսրայելական արտադրության անօդաչու հյուսիսային սահմանին։ «Դրան հետևեցին լուսանկարների հրապարակումը և տեղեկությունները, թե Իրանը կրկին սահման է տեղափոխում ծանր սպառազինություն։ Փաստորեն անօդաչուների մասով կարող ենք ասել, որ կարմիր գիծը հատվել է։ Այդ անօդաչուները եղել են իսրայելական ու հարվածային: Իրանում կարծում են, որ դա միտված է Իրանի անվտանգությանն ու Իրանի դեմ է։ Իրանում շատ լավ գիտակցում են դրա վտանգը ու զգուշացրել են ադրբեջանա-թուրքական տանդեմին»,- շեշտեց Ահարոն Վարդանյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031