Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մասին թուրք ֆուտբոլիստի գրառմանն արձագանքել է գերմանական թերթը. Ermenihaber.am

Հոկտեմբեր 16,2020 01:43

Լոնդոնի «Արսենալ»-ի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը սոցցանցում սադրիչ և անհիմն  գրառում էր արել Արցախում սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ. «Ինձ համար կարևոր է, որ աշխարհում բոլորն իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանն իրավականորեն ու միջազգայինորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց այժմ դա ապօրինաբար օկուպացված է»։

Գերմանական NTV թերթը, անդրադառնալով թուրք ֆուտբոլիստի հիշյալ գրառմանը, նշել է․ «Օզիլը փաստորեն ստանձնել է Էրդողանի դեսպանը լինելու դերը»։

Այս գրառումից հետո ֆուտբոլիստի երկրպագուներն անգամ սկսել են նրան մեղադրել  միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Օզիլը ներգրավվում է նման քաղաքական սկանդալի մեջ։ Մասնավորապես մեկ տարի առաջ նույն թուրք ֆուտբոլիստը որոշել էր հեռանալ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կազմից։ Այդ որոշումը նա կայացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ Գերմանիայում բուռն քննադատությունների ենթարկվելու պատճառով։

Օզիլի այլ՝ քաղաքական ենթատեքստ ունեցող արկածների մասին կարդացեք սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031