Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Եղիազարյան. «Սա արդեն հայ-թուրքական պատերազմի է վերածվել». «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 16,2020 08:00

Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը հստակեցնում է. «Հայտնի է, հայկական ու ադրբեջանական բանակները տարիներով զինվում են: Բայց մի նրբություն կա. ներկա դրությամբ սա արդեն հայ-ադրբեջանական հակամարտությունից դուրս գործընթաց է: Որովհետեւ եւ՛ «իսլամական պետության» վարձկաններն են ներգրավված, եւ՛ Թուրքիայի կողմից ամբողջական ներգրավվածություն կա, թեկուզ դեռ քողարկվում է ադրբեջանական մորթու տակ, բայց ամեն տեղից թուրքական ոտքերն են երեւում՝ թե՛ զինտեխնիկայի, թե՛ մարդկային ռեսուսների ձեւով: Այսինքն՝ սա արդեն հայ-թուրքական պատերազմի է վերածվել: Ժամանակակից Թուրքիայի նկրտումներն այս տարածաշրջանում ակնհայտ են՝ ստեղծել միացյալ թուրքական միություն: Հիմա դա մեկ պետության տեսքով են նախատեսում, թե միության կամ մեկ այլ ֆորմատով, ակնհայտ տեսանելի են նկրտումները»:

Վերլուծաբանը խոսում է տարիներ շարունակ թուրքական քաղաքականությունից: Ստեղծել է թյուրքալեզու ժողովուրդների խորհուրդ, որում ներգրավված է 6 պետություն: Չմոռանանք՝ դեռ տարիներ առաջ Նախիջեւանում տեղի ունեցած խորհրդի ժողովի ժամանակ բացահայտ ակնարկել են, որ Նախիջեւանը այն տարածքն է, որը պետք է միավորի թուրքական աշխարհները: Եվ ներկա դրությամբ նրանց մաքսիմալ ծրագիրը սա է…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031