Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հակառակորդը, անտեսելով հրադադարի ռեժիմը, հրթիռակոծել է Կարմիր շուկա գյուղը:
Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հավելյալ մանրամասներ է հայտնում:
Անտեսելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ Ադրբեջանը հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, «Սմերչ» կասետային հրթիռներով թիրախավորել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ՝ Արմեն Արկադիի Քամալյանը: