Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թող մեր աչքերի մեջ նայելով ասի, թե որն է Վարդենիս (չեմ ասում Արցախ) չայցելելու պատճառը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 16,2020 07:20

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ բողոքի ցույց է տեղի ունենալու: Ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը ասաց, որ իրենց հիմնական նպատակը Շոմբի Շարփի հետ հանդիպումն է եւ անարդար վերաբերմունքի մասին բարձրաձայնելը. «Թող մեր աչքերի մեջ նայելով ասի, թե որն է Վարդենիս (չեմ ասում Արցախ) չայցելելու պատճառը: Ինչու չի գնացել եւ ուսումնասիրել տարածքը: Թող մեր աչքերի մեջ նայելով ասի, թե ինչու է անտեսվում Շուշիում եւ Արցախի այլ քաղաքներում մշակութային ու հոգեւոր ժառանգության նկատմամբ Ադրբեջանի իրականացրածը»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Արցախը կարող է ճանաչված չլինել ՄԱԿ-ի կողմից, բայց «ոչ ոք չպետք է անտեսվի» սկզբունքը համամարդկային է:

Մեջբերելով հենց այս սկզբունքը՝ ՀԺ-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, 2017-2019թթ.՝ ՄԱԿ-ի միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ՀՀ ազգային թղթակից Տարոն Սիմոնյանն էլ նկատեց. «Մեր միակ խնդիրը այն է, որ միջազգային կառույցները օբյեկտիվ լինեն հակամարտության որեւէ կողմում որեւէ փաստ արձանագրելիս: Այսինքն` եթե ինչ-որ մի կողմում ՄԱԿ-ի ինչ-որ մի աշխատակից մի փաստ է արձանագրում, մեկ այլ պետության տարածքում կատարվող իրավախախտումների վերաբերյալ եւս արձանագրում պետք է լինի»:

Անդրադառնալով նկատառմանը, թե Արցախի ճանաչված չլինելը կարո՞ղ է այդ ոչ օբյեկտիվ վերաբերմունքի պատճառ դառնալ՝ պատգամավորը պատասխանեց.

«Մեր կարծիքով մարդու իրավունքները որպես այդպիսին սահման չունեն. ճանաչված է պետությունը, թե ճանաչված չէ՝ դա երկրորդական է, երբ խոսում ենք մարդու իրավունքների վերաբերյալ: Եվ հետեւաբար այն միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում այդ մարդը, նրա իրավունքների պաշտպանությունը եւս հոգածության առարկա պետք է լինի: Հետեւաբար մեր պահանջը ամբողջ միջազգային հանրությունից, ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակներից, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, տարածաշրջանային կազմակերպություններից այն է, որ չսահմանափակեն իրենց գործառույթների իրականացումը տարածքներով, այլ իրենց գործունեությունը միտված լինի մարդու իրավունքների պաշտպանությանը՝ անկախ նրանից, թե որտեղ է այդ մարդը գտնվում»:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031