«Վերջին տասնամյակներին միջազգային հասարակական կարծիք ասվածն այլեւս գոյություն չունի, դրանք մնացել են միայն հայտարարությունների մակարդակին եւ որեւէ գործնական նշանակություն չեն ունենում։ Այսօր ականատես ենք լինում, թե ինչպես միջազգային հանրությունն ի զորու չէ կանխելու եւ կանգնեցնելու Արցախի եւ արցախահայության հանդեպ Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի բազմաթիվ այլ նորմերի ու սկզբունքների համատարած ոտնահարումը։
«Ոչնչացվում կամ պղծվում են մշակութային կոթողները, կամ էլ քրիստոնեական կոթողները վերածվում են մզկիթների, բայց այդ երեւույթների նկատմամբ եւս աշխարհը որեւէ լծակ չունի։ Սբ Սոֆիայի հետ կապված դեպքերը նույնպես հենց դրա ապացույցն էին։ Նույն տրամաբանությամբ էլ ռազմաքաղաքական զանազան իրադարձությունների պարագայում եւս այդ կարծիքը դարձել է առ ոչինչ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Տարբեր երկրներ այսօր չեն կամենում ներքաշվել ակտիվ գործողությունների մեջ եւ դեռ շարունակում են բավարարվել դեկլարատիվ հայտարարություններով, սակայն նման գործելակերպն անպտուղ է եւ անարդյունավետ, այն վաղուց սպառել է իրեն։ Մելքոնյանի համոզմամբ, իրադարձությունների հետագա զարգացման պարագայում, Թուրքիայի եւ Ադրբեջանի լկտի քաղաքականության հետեւանքով, որը կհանգեցնի որոշակի իրադարձությունների զարգացման, այնուամենայնիվ, պետությունները ստիպված կլինեն տեղից շարժվելու, որովհետեւ այդ կրակը պատելու է ամբողջ աշխարհը՝ Եվրոպայից մինչեւ Միացյալ Նահանգներ»:
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում