Հոկտեմբերի 15-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Արցախում ընթացող պատերազմի մասին, մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին:
ՀՅԴ մամլո դիվան