Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է ծանր մնալ». Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 15,2020 22:45

Այսօր վաղ առավոտյան, հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է նախաձեռնել՝ 2-3 ուղղություններով. ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում: Այս մասին, քիչ առաջ, հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել, երկուստեք կորուստներ կան: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդին պատճառվել են զգալի կորուստներ եւ հաջողվել է հակառակորդին ետ շպրտել: «Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է ծանր մնալ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հակառակորդը կիրառում է մեծ քանակի ուժեր, հատկապես հետեւակ, անդադար գրոհել է նաեւ օդուժի տարբեր միջոցներով: Նա նաեւ ասաց, որ գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է տեղի ունենում, սակայն, առավոտյան ժամերին, հակառակորդը նորից լայնածավալ գրոհներ է իրականացնում: Գրոհները, օրվա ընթացքում, տարբեր ուղղություններով թուլանում են կամ սաստկանում:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Քաշաթաղում այս պահին համեմատաբար հանգիստ իրավիճակ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031