Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հույս ունենք՝ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից. Պոմպեո

Հոկտեմբեր 15,2020 22:30

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունը համարել է վտանգավոր և հույս հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել Ադրբեջանի գործողություններին:

«Դա վտանգավոր է: Այժմ մենք տեսնում ենք, որ թուրքերն առաջ են եկել և ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին՝ ուժգնացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը Լեռնային Ղարաբաղի՝ 150 հազար բնակչությամբ փոքրիկ տարածքի շուրջ պատմական պայքարում»,- ասել է Պոմպեոն:

Նա նշել է, որ սա երկարատև հակամարտություն է, որի լուծումը պետք է լինի բանակցությունների և քննարկումների միջոցով՝ ո՛չ զինված դիմակայության, և ո՛չ երրորդ երկրի մասնակցությամբ, «որը գալիս է՝ բերելով իր կրակային հզորությունը մի իրավիճակի լուծման համար, որն արդեն վառոդի տակառ է»:

«Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանել իրենց Ադրբեջանի գործողություններից, և որ նրանք բոլորը կհետևեն հրադադարին և կնստեն սեղանի շուրջ՝ փորձելով հասկանալ այդ պատմական բարդ խնդիրը»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Դիւանագիտութեան լեզուն ուղիղ չէ, այլ այլաբանօրէն արտայայտուած: Պետական քարտուղարի ուղերձը դրական է մեզ համար, թէեւ բաւարար չէ: ԱՄՆ-ը պէտք է իր լծակներով յետ պահի Թուրքիային ու դա ապացուցի ԳՈՐԾՆԱԿԱՆՕՐԷՆ:
    Ըստ էութեան ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառում առաջ շարժուելու: Նա յստակ ակնարկում է, որ սա ագրեսիա է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Վերջինիս բռնապետները պատերազմական յանցագործներն են: Ադրբեջանը կորած պետութիւն է, Ալիեւը մեծ հաւանականութեամբ միջազգային քրէական դատարանի առաջ է կանգնելու, իսկ Թուրքիային սպասւում են մեծ գլխացաւանքներ:

    ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ՝
    1. Էլ աւելի ակտիւացնել դիւանագիտութիւնը: Հայկական կողմի համար գերնպաստաւոր իրավիճակ է բոլոր խոշոր խաղացողների առումով՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, ՈԴ:
    2. Չկորցնել զգօնութիւնը թէ՛ թիկունքում, եւ թէ՛ առաջնագծում: Մեզ օդ ու ջրի պէս միասնութիւն եւ համերաշխութիւն է պէտք:
    3. Բանակը չպէտք է կանգնի, այլ պէտք է «հնձելով» առաջ գնայ: ԱՄՆ-ը պարզ ասում է, որ մենք դրա իրաւունքն ունենք՝ մենք իրաւունք ունենք պաշտպանուելու ահաբեկիչներից:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031