Ադրբեջանի նախագահն այսօր թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու մասին հարցին՝ ասել է. «Այս հարցը չի քննարկվել մեր երկկողմ հարաբերություններում: Մենք ունենք բավականին լայն իրավական հիմք, ուժի մեջ են մնում բավականին մեծ թվով փաստաթղթեր, այդ թվում նաեւ ռազմական ոլորտում: Եթե Ադրբեջանի համար լուրջ սպառնալիք ստեղծվի, իհարկե, Թուրքիան մեր դաշնակիցն է, մենք կօգտագործենք այդ հնարավորությունները: Բայց Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հարցը չի քննարկվել»:
Իսկ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ Ալիեւն ասել է, թե Ադրբեջանն ու Ռուսաստանը կապվում են բարեկամության, համագործակցության, փոխըմբռնման դարավոր կապերով. «Եվ ես համոզված եմ, որ ոչ մի ուժ չի կարող ազդել դրա վրա: Չնայած մենք տեսնում ենք տարբեր ուղղություններից տարաձայնություններ մտցնելու, որոշակի անվստահություն առաջ բերելու փորձեր, բայց ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ադրբեջանի ղեկավարության հետեւողական քաղաքականության շնորհիվ մենք ոչ միայն հետ չենք գլորվում, այլեւ առաջ ենք գնում»:
Պատրաստեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ