Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակման համար աշխատանքներ չեն տարվում․ Զախարովա

Հոկտեմբեր 15,2020 21:40

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակման համար զինվորականների գծով աշխատանքներ չեն տարվում։ Մոսկվան հույս ունի, որ այդ մեխանիզմը հնարավորինս շուտ կգործարկվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է՝ Մոսկվայի գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել և համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը։

«Որքանով ես տեղյակ եմ, նման աշխատանք չի ընթանում։ Մենք հույս ունենք, որ այդ մեխանիզմները հնարավորինս շուտ կմշակվեն»,- ասել  է Զախարովան։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել  էր, որ Մոսկվան Երևանին և Բաքվին տեղյակ է պահել ՊՆ գծով հանդիպումների անհրաժեշտության մասին՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների հաստատման նպատակով։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031