Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի պլանները՝ բլից կրիգով Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն վերցնել, ձախողվել են այս պահին». Փաշինյան

Հոկտեմբեր 15,2020 21:21

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում պատասխանեցին այս հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունները՝ սկսած սեպտեմբերի 27-ից, ի՞նչ կորուստներ ունեք ու շա՞տ են գերիները:

Ալիեւը խոսելով զոհերի մասին՝ ասաց. «Այսօրվա դրությամբ մենք ունենք 43 զոհ խաղաղ բնակիչների շրջանում ու ավելի քան 200 վիրավոր, մոտ 2000 տուն  կամ լիովին քանդվել են, կամ վնասվել են»: Ինչ վերաբերում է զինծառայողների շրջանում կորուստներին՝ Ալիեւը թիվ չհրապարակեց:

Իսկ ՀՀ վարչապետն ասաց. «Գիտեք, շատ բարդ իրավիճակ է հիմա ռազմադաշտում, շատ մեծ կորուստներ կան երկու կողմից էլ: Արցախի պաշտպանության բանակը իրականացնում է պաշտպանություն, իրավիճակը կարող եմ գնահատել բարդ»:

Հարցին՝ այսինքն, կորուստները, գերիների թվաքանակը դժվա՞ր է հիմա գնահատել՝ Փաշինյանը պատասխանեց, որ շատ ռազմական փորձագետներ ասում են, որ սա աննախադեպ պատերազմ է, որովհետեւ այստեղ ներգրավված են բոլոր զինատեսակները՝ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռներ եւ այլն. «Այսինքն, սա շատ լայնածավալ, դաժան ռազմական գործողություններ են, այս պահի դրությամբ Արցախի պաշտպանության բանակը կարողանում է իրականացնել պաշտպանություն ու փաստացիորեն կարող ենք ասել, որ Ադրբեջանի պլանները՝ բլից կրիգով Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն վերցնել, ձախողվել են այս պահին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031