Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակվել էր Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի բնակիչ, 29-ամյա Կարապետ Մխիթարյանը։ Ոսկեհասկի համայնքապետարանը իր ցավակցությունն էր հայտնել՝ գրելով․
«Անմահ հայորդին. Կարապետ Մխիթարյան
Խորը վշտով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է Ոսկեհասկ համայնքի բնակիչ՝ հավերժի ճամփորդ Մխիթարյան Կարապետը։
Խոնարհում և Հավերժ Փա՛ռք Քեզ, Հերոս։
Կարդացեք նաև
Աստված հոգիդ Լուսավորի»։
Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանն Aravot.am-ին ասաց․
«Կարապետը 1991 թվականին է ծնվել, ընդամենը 29 տարեկան էր, դեռ չէր էլ հասցրել ամուսնանալ, երկու քույր ունի։
10 տարուց ավել է՝ մայրն էր մահացել։ Կարապետը 3-4 ամիս է՝ ինչ մտել էր ծառայության Հայաստանի սահմանապահ զորքերում։
Շատ շնորհալի երիտասարդ էր՝ լավ ընտանիքից սերված։ Սիրված, հանգիստ, համեստ տղա էր, տասնյակ զանգեր են եկել դրսից, թե երբ է Կարոյի հուղարկավորությունը, գանք, մասնակցենք։ Իդեալական երիտասարդ էր, ամբողջ գյուղը ողբում է, երեկ հուղարկավորեցինք, թեև մի շաբաթ առաջ էր մահացել», -ասաց համայնքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ