Տիկին Մարոն Թատերական ինստիտուտի նախկին դասախոս է, բնակվում է ԱՄՆ-ում, բայց պատերազմի լուրն առել, հոկտեմբերի 9-ին շտապ Երևան է հասել, իր բաժին պարտքը տալու։ Միացել է իր սաներին, այսօր արդեն նրա ջանքերով ինստիտուտի՝ արտադրամաս դարձած 108 լսարանում առաջին անգամ կարում են նաև կտորե անձրևային թիկնոցներ, առաջին նմուշը ձևում էին հենց մեր նկարահանման պահին․
«Մենք որոշեցինք մի քանի հատ էլ սարքել իսկական անձրևանոցի կտորից, ինչու մի քանի հատ, որովհետև հումք չունենք, գնեցինք կտորը հիմա պատրաստում ենք ՝ օգտվելով ամերիկյան զինվորական անձրևանոցների օրինակից»։
Ուսանողների կողքին նախկին դասախոսը միակ տարիքով կամավորը չէ, այստեղ են շատ կանայք, ովքեր առօրյա գործերը թողել, եկել են ինչ-որ կերպ իրենց ներդրումը ունենալու։ Տիկին Նինան քիչ առաջ էր միացել կամավորներին, մեր նկարահանման պահին էլ թիկնոցներ կարելու սկզբունքներին էր ծանոթանում․
«Մեր օգնությունը էապես գոնե տանք, գոնե էապես օգտակար լինենք»,-ասում է նա։
Կարդացեք նաև
Լուրն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: