Արցախում ընթացող պատերազմի 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծեցին Արցախի հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։
Հակառակորդի արկերը վնասել են եկեղեցու գմբեթը։
Հրթիռակոծության պահին եկեղեցու նկուղում մարդիկ էին պատսպարվել, ոչ ոք չի տուժել։
Կարդացեք նաև
Առաջին հարվածից ժամեր անց հակառակորդը երկրորդ անգամ հրթիռակոծեց․ վիրավորվեցին ներսում աշխատող երկու լրագրող։
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի խորհրդանիշներից մեկն է։ Այն կառուցվել է 1868-1887 թվականներին։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եկեղեցին ադրբեջանցիները վերածել էին «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստի։ Առաջին այդ պատերազմի ժամանակ եկեղեցին զգալի վնասվել էր, գմբեթն ավերվել էր։ Այն վերականգնվեց 1998 թվականին։
Ղազանչեցոց եկեղեցու հրիթակոծությունից կարճ ժամանակ անց այստեղ այցելուները մոմեր էին վառվում, աղոթք անում։
«Վանդալիզմի այս դրսեւորումը դեմ է մարդկության եւ Աստծո օրենքներին:
Կվերականգնենք»,-ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ