Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. Այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում

Հոկտեմբեր 15,2020 17:18

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց, որ հակամարտության ընթացքում Ադրբեջանն է մշտապես խնդրել զինադադար հաստատել՝ 1992, 1993, 1994 թվականներին, 2016-ին եւ այլն: Այս անգամ էլ դիմեց, զինադադար խնդրեց ու կոպտորեն խախտեց: «Նրանք ասում են, որ հոգնել են սպասել եւ հաշվի չեն առնում, որ միջազգային պարտավորություն են ստանձնել: Մենք գործ ունենք մի պետության հետ, որը պատասխանատու չէ իր միջազգային պարտավորությունների համար եւ փորձում է Ղարաբաղի բնակչությանը երաշխիքներ տալ», – հայտարարեց Վաղարշակ Հարությունյանը:

Ըստ բանախոսի, պատերազմը ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքը փորձում է հասնել Մեղրի եւ Քարվաճառ եւ դրանով շրջափակել Արցախը, միանալ Նախիջեւանին: «Իրենք չեն հասել իրենց նպատակներին: Պետք է շատ լավ գիտակցել, որ այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում, հետապնդում է Թուրքիայի շահերի, նեոօսմանիզմի գաղափարները: Թուրքիան լուծում է իր խնդիրները», – ասաց Վաղարշակ Հարությունյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031