Մարտակերտ քաղաքի հոսպիտալը հոկտեմբերի 14-ին հրետակոծվել է։
Արմատներով Մարտակերտից բժիշկ Գևորգ Թադևոսյանը պատերազմի մասին լսելուց հետո՝ իր մեքենայով վերադարձել է Մարտակերտ։
Հրետակոծության արդյունքում վնասվել են հիվանդանոցի շրջակայքում կայանված մեքենաները, այդ թվում նաև շտապ օգնության մեքենաներ։ Վնասվել է նաև Գևորգ Թադևոսյանի մեքենան։ Նաև վնասներ են հասցվել հոսպիտալի շենքին և հոսպիտալի տարածքում գտնվող բժիշկների տներին:
Գևորգ Թադևոսյանը հիշում է, որ այդ պահին երեք վիրահատություններ էին կատարում հոսպիտալում և շտապ օգնություններով հիվանդների էին բերում։ Նրա խոսքով՝ երեք ինքնաթիռներով են հարվածել․ «Այդ ժամանակ հոսպիտալում և՛ վիրավորներ կային, և՛ բժիշկներ։ Ռակետներով խփեցին, բոմբեր թափեցին, հետո շարիկովի բոմբեր թափեցին»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի