ՀՀ բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստում օրակարգային հարցերից մեկը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թափուր մնացած պաշտոնում թեկնածու ընտրելն էր: ԲԴԽ անդամները մասնակցել են փակ, գաղտնի քվեարկությանը:
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն Aravot.am-ին հայտնեց, որ քվեարկության արդյունքներով վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել առաջադրված թեկնածուներից Լիլիթ Թադեւոսյանը՝ նույն դատարանի քրեական պալատի դատավոր:
Հավելենք, որ ԲՀԽ-ի ընտրած թեկնածուն առաջիկայում ներկայացվելու է ՀՀ ազգային ժողովին: Թեկնածուն վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվում պատգամավորների ձայների մեծամասնությամբ, ինչին պետք է հաջորդի ՀՀ նախագահի հրամանագիրը:
Հիշեցնենք, որ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ Երվանդ Խունդկարյանն առաջադրվել եւ ընտրվել էր սահմանադրական դատարանի դատավոր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ