ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի սկսած լայնածավալ մարտական գործողությունների ժամանակ Հայաստանի տարածքում սպանվել է մեկ քաղաքացի, մարմնական վնասվածք է ստացել երեք քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս: Սպանվել են նաեւ ռազմական գործողություններում չներգրավված 5 զինծառայողներ, վիրավորվել 11-ը:
Թշնամին կանխամտածված հարվածում է նաեւ խորը թիկունքում գտնվող բնակավայրերին ու քաղաքացիական օբյեկտներին՝ Գեղարքունիքի Գեղամասար եւ Վարդենիս համայնքներին:
Բոլոր դեպքերով, այդ թվում՝ վարձկաններ ներգրավվելու փաստերով, հարուցվել են քրեական գործեր (ավելի քան երկու տասնյակ), իրավական գնահատականներ կտրվեն, մեղավորները՝ կպատժվեն: Այս հարցում դատախազությունն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի եւ Իրանի գործընկերների հետ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ