Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ նույն հաշվին փոխանցումներ են արվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հոկտեմբեր 15,2020 16:11

«Новости Армении» տելեգրամյան ալիքում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում տուժածներին օգնություն տրամադելու նպատակով իրականացվում է դրամահավաք։ Էջն առաջարկում է դրամական օգնությունը փոխանցել 4890 4947 0987 4051 քարտային հաշվին։ Հատկանշական է, որ Telegram-ում նույն քարտային հաշիվին գումար փոխանցելու կոչով հանդես է գալիս նաև ադրբեջանական «Азербайджан | Новости» ալիքը՝ իբրև աջակցություն Ադրբեջանի քաղաքացիներին։ Ստացվում է, որ նույն քարտային հաշվին փոխանցումներ են արվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։

Քարտային հաշիվը, որին փոխանցվում են գումարները, պատկանում է VIZA միջազգային դրամական փոխանցումների անդամ QIWI դրամապանակին։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է խաբեություններից խուսափելու համար՝ փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի ֆոնդերին։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031