ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց, որ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել, թե Արցախի դեմ չեն կռվում վարձկաններ, չեն ռմբակոծվում քաղաքներն ու գյուղերը, մինչդեռ համանախագահ պետությունների ներկայացուցիչները (Ռուսաստանի արտաքին հետախուզություն եւ երկրի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, ԱՄՆ պետքարտուղար) եւ այլ երկրներ տեսա եւ աուդիոնյութերով ապացուցում են, որ վարձկաններ կան, խաղաղ բնակչությունը թիրախավորվում է:
Ադրբեջանը վարձկանների եւ ահաբեկիչների հետ համագործակցում են դեռեւս 1990-ականներից, հայտարարեց բանախոսը եւ ցույց տվեց Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիխովի (լուսանկարում) ստորագրությամբ մի փաստաթուղթ, համաձայն որի 520 հոգի ներգրավվում են Ադրբեջանի զորամաս եւ մասնակցում մարտական գործողություններին:
Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ ահաբեկիչների ներգրավումը տարածաշրջան ոչ միայն մեզ է սպառնում, այլ նաեւ տարածաշրջանի բոլոր երկրներին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ