Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է «Քաթիբ թաուիդ վա ալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական խմբավորման բջջի գործունեությունը։ Բջջի անդամները Կենտրոնասիական տարածաշրջանից են և ահաբեկչություններ էին պլանավորում քաղաքում։
«Ձերբակալության ժամանակ պարագլուխն ու նրա համախոհը զինված դիմադրություն են ցույց տվել ԱԴԾ աշխատակիցներին, ինչի հետևանքով չեզոքացվել են»,- հայտնել են գերատեսչությունից։
Ահաբեկչությունների նախապատրաստումը պլանավորել և համակարգել էին Սիրիայից։ Իսլամիստները ծրագրում էին պայթեցնել պետական կառավարման շինություններ, զինվորականների հանրակացարաններ և Մայր հայրենիքի արձանը։
Ձերբակալություններ են ընթացել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ