Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քննարկվում է տարածաշրջանում խաղաղարարության հարցը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հոկտեմբեր 15,2020 15:07

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի խոսքով՝ հանդիպման օրակարգը քննարկվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Օրակարգում ներառված են Լեռնային Ղարաբաղում, Ղրղզստանում և Բելառուսում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։

Զասը հույս է հայտնել, որ իրավիճակը Բիշքեքում մոտ ժամանակներս կմտնի իրավական հունի մեջ, իսկ Հարավային Կովկասում ընթանում են հակամարտող կողմերի միջեւ երկխոսության հաստատման փորձեր։ «Քննարկվում է տարածաշրջանում խաղաղարարության հարցը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և հավելել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031