«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը տեղեկացնում է. «Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Սկսել է ուտել ինքնուրույն, գիտակցությունն ավելի ակտիվ է:
Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը:
https://www.facebook.com/photo.php?fbid=2477388939228999&set=a.1392740684360502&type=3&theater