ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։
ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։
Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։
Թերես դա ի վերուստ տրված կարողություն է»։
Կարդացեք նաև