Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղում դատապարտող բանաձևը

Հոկտեմբեր 15,2020 13:43

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձևը, որով խստորեն դատապարտում է հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը և զենքի մատակարարումները։

Բանաձևը Ավստրիայի կառավարությանը կոչ է անում  երկկողմ և բազմակողմ մակարդակով հանդես գալ մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և միջազգային իրավունքի պահպանման համար։ Պատգամավորները պահանջում են մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը և օգտագործել իրենց ազդեցությունը հակամարտության բոլոր մասնակիցների վրա, որպեսզի ապահովվի մարդասիրական օգնության մատակարարումը խաղաղ բնակչությանը։ Պատգամավորները պահանջել են օգտագործել իրենց ազդեցությունը Թուրքիայի վրա, որպեսզի հեռու պահեն նրան հակամարտությանը միջամտելուց։

Բանաձևը հատկապես շեշտում է հակամարտությունում Թուրքիայի դերը, որը ոչ միայն չի նպաստում լարվածության թուլացմանը, այլ կրակին յուղ է լցնում։

Բանաձևը Ավստրիայի ԱԳՆ-ին կոչ է անում ջանքեր գործադրել առարկայական բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լուծում գտնելու ուղղությամբ և նշում, որ Վիեննան առաջարկել է որպես բանակցային հարթակ հանդես գալ խաղաղ կարգավորման համար։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031