Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է հրապարակել Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ ՀՀ-ի գործով։
2008թ մարտի 1-ի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը դատապարտվել էր 5 տարի ազատազրկման հայտնի «Յոթի գործով», եւ ազատ էր արձակվել համաներմամբ։ Դիմումատոն պնդել էր, որ իրեն ազատությունից զրկել են ապօրինաբար, առանց հիմնավոր կասկածների, եւ հայաստանյան դատարանները դա հաշվի չեն առել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մյասնիկ Մալխասյանի գործով համարել է, որ կա Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի Հոդված 5-ի 1-ին մասի գ․ կետով:
Հայաստանի կառավարությունը Մյասնիկ Մալխասյանին պետք է վճարի 5085 եվրո նյութական, 7500 եվրո ոչ նյութական եւ 2000 եվրո ծախսերի համար։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մյասնիկ Մալխասյանը Մարտի 1-ի դեպքերից հետո մեղադրվել է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» համար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: