Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը և նրա հաշմանդամ որդուն. Ռուբեն Մելիքյանը՝ Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցչին

Հոկտեմբեր 15,2020 12:40

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ՖԲ էջում գրում է. «Սոցիալական ցանցերում երեկ ուշ երեկոյան «պարսավանքի արշավ» սկսելուց մոտ մեկ ժամ անց Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ թվիթով, որում հայտնեց իր վշտացածությունը՝ Վարդենիսում 14-ամյա տղայի թիրախավորման ու վիրավորման կապակցությամբ։

Փաստորեն, պարոն Շոմբի Շարպը վշտացած է միայն այս մեկ դրվագով և փաստորեն ամենևին վշտացած չէ Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորման, 31 քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կանանց, երեխաների) մահով, 100-ից ավել քաղաքացիական անձանց ծանր վիրավորումով, դպրոցների, եկեղեցու թիրախավորմամբ, կենսական ենթակառուցվածքների դեմ հարվածներով։

Իհարկե, ոմանք կասեն՝ ՄԱԿ-ն ունի կանոններ, էսպես, էնպես։

Բայց չէ՞ որ ՄԱԿ-ն ունի նաև սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման սկզբունքներից երկրորդը շատ խոսուն է – Leave No One Behind. «Ոչ ոք չպետք է անտեսվի»։

Բա ինչո՞ւ եք անտեսում Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի քաղաքացիական անձանց։ Ինչո՞ւ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը և նրա հաշմանդամ որդուն։ Ինչո՞ւ:

Կարծում եմ՝ պարոն Շարպին և նրա գործընկերներին պետք է հիշեցնել Leave No One Behind սկզբունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031