Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյան. Իրավական ակտի ձեւակերպումները պետք է լինեն հստակ, մատչելի եւ ճշգրիտ, ինչն այս դեպքում ապահովված չէ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2020 12:16

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը կարծում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ մտցված սահմանափակումները, հաշվի առնելով ներկա իրավիճակը, անհրաժեշտ են, սակայն, ընդհանուր առմամբ, սա «անհանգստացնող» իրավական ակտ է:

Հիշեցնենք, որ, որոշման համաձայն, արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի եւ պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողություններն ու ելույթները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում:

Մամուլի փորձագետը կարծում է, որ վարչական պատասխանատվություն ենթադրող իրավական ակտի ձեւակերպումները պետք է բացառիկ ճշգրիտ լինեն եւ բացառեն սուբյեկտիվ, կամայական մեկնաբանությունը: «Չլինի, որ յուրայինների դեպքում մի կերպ է կիրառվում ակտը, իսկ այն ԶԼՄ-ները, որոնք հիմնականում քննադատողի դերում են հանդես գալիս, նրանց դեպքում այլ կերպ կիրառվի: Այսինքն, պետք է լինեն հստակ, մատչելի եւ ճշգրիտ ձեւակերպումներ, ինչն այս դեպքում ապահովված չէ»:

Ըստ Դոյդոյանի, ամենեւին հիմնավորված չէ այն, որ լրատվամիջոցների դեպքում տուգանքների չափերը կրկնակի բարձր են, ի տարբերություն, օրինակ, սոցցանցերում հայտարարություններ անող քաղաքացիների: «Կարծում եմ, այսօրվա պայմաններում դա ընդհանրապես հիմնավորված չէ, քանի որ կարող են լինել որոշ օգտատերեր, ովքեր 100 հազարներով հետեւորդներ ունեն, եւ նրանց կողմից արված հայտարարությունները կարող են հասանելի լինել ավելի մեծ թվով անձանց, քան Հայաստանի տպագիր մամուլի պարագայում»,- ասում է Դոյդոյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031