Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 18-ամյա Աբրահամ Սադոյանը թերեւս չէր հասցրել մի լավ ծանոթանալ համածառայողների հետ։ Երկու ամսվա ծառայող էր։
Հայրենիքն էր կանչում ու անմահացավ արցախյան գոյամարտում։ Երեք քույր ունի, տան մինուճար որդին էր ու ինչպես ասաց նրա բարեկամներից մեկը՝ «տան ճրագն էր»։
Դպրոցն ավարտելուց հետո վարորդական կուրսեր էր անցել, վարորդ էր մասնագիտությամբ։
«Աշխատասեր, ընկերասեր, նվիրվող, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,–ասաց մեր զրուցակիցը։ Ապագայի հետ կապված ծրագրեր ուներ Աբրահամը, կատակով ասում էր՝ բանակից գամ, քույրիկներիս ամուսնացնեմ, հետո ես ամուսնանամ։
Կարդացեք նաև
Չհասցրեց, իսկ Աբրահամի 3 քույրերի դեռ ծնվելիք երեխաները շատ կխոսեն անմահության շարքը դասված քեռու մասին, որի եւ շատ–շատերի կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը մերն է լինելու։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ