Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը պարենային անվտանգության խնդրի չի բախվի. բավական պաշար ունենք. «Ժամանակ»

Հոկտեմբեր 15,2020 10:33

«Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Արցախում և Հայաստանում՝ Տավուշի մարզում հացահատիկի բերքը, կարելի է ասել՝ ընդհանրապես չի հավաքվել, բայց պատերազմական այս իրավիճակում Հայաստանը պարենային անվտանգության խնդիր չի ունենա»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանը միշտ եղել է հացահատիկ՝ ցորեն ներկրող երկիր։ «Մենք եղել ենք, կանք ու կլինենք պարենային ցորենի ներկրող երկիր։ Մենք կարող ենք 40-50 տոկոս արտադրել, բայց միշտ էլ մնացած մասը ներկրվել է։ Հետևաբար` հիմա էլ կշարունակվի ներկրվել, ճանապարհները դեռ բաց են ու ոչ մի խնդիր չի կարող առաջանալ»,- ասաց Բերբերյանը։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը ևս կարծում է, որ պարենային անվտանգության ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, քանի որ սահմանները բաց են, բեռնատարները հանգիստ բեռներ են տեղափոխում։ «Տրանսպորտը գնում գալիս է, ոչ մի խնդիր չկա։ Բացի դրանից՝ մենք բավական պաշար ունենք, ու եթե նույնիսկ սահմանները փակվեն, ապա մենք մի քանի ամիս գոյատևելու պաշարներ ունենք։ Սակայն նման բան չկա սահմանների մասով, ոչ մի ավելորդ աժիոտաժ պետք չէ ստեղծել։ Ամեն ինչ սովորական իր հունով գնում է։ Ես հենց հիմա դեպի ԱՄՆ հայկական արտադրանքի ապրանք եմ արտահանում։ Հենց այս պահին։ Արտառոց ոչ մի բան չի եղել։ Մեր ճանապարհը հիմնականում Փոթիի նավահանգիստն է ու Պարսկաստանի սահմանը, և մենք այդ ուղղությամբ ոչ մի խնդիր չունենք ու անհանգստանալու որևէ պատճառ չկա»,- ասաց Մխչյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031