Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված պատերազմի ընթացքում գերեվարված Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ են՝ ծնված 2001 թվականին։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց նրանց ընտանիքի ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը։
Ըստ նրա՝ գերեվարվելու մասին իրենք տեղեկացել են ադրբեջանական աղբյուրներից, որտեղ եղել են հրապարակումներ, որ զինծառայողները նաեւ վնասվածքներ ունեն։ Թե ինչ աստիճանի կամ բնույթի, Զեյնալյանը չգիտեր․ այդ մասին պաշտոնական տվյալներ առկա չեն։
Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայողների խոշտանգման դեպքերը՝ իրավապաշտպանների խումբն այժմ գերեվարվածների կյանքին եւ առողջությանը սպառնացող ռիսկեր է տեսնում․ «Այդ ռիսկերը հաշվի առնելով է, որ մենք միջանկյալ միջոց կիրառելու դիմում ենք ներկայացրել ՄԻԵԴ, դրանք իրական ռիսկեր են։ Մենք հղում ենք կատարել նախորդ փորձին՝ նշելով, որ ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված անձանց կյանքին վտանգ է սպառնում, եւ այդ հիմքով է, որ պահանջել ենք հումանիտար հրադադարի համաձայնագրի հիման վրա նրանց հանձնել ՀՀ-ին»:
Կարդացեք նաև
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում