ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է տեսանյութեր, որոնցում երեւում է հակառակորդի կողմից թիրախավորված հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը:
Շուշան Ստեփանյանը գրում է. «Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն» եւ մեջբերում է ադրբեջանական հայտարարությունները.«Ադրբեջանական բանակը կրակ չի վարում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ: Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Ադրբեջանի բանակը կրակ է բացել հիվանդանոցի վրա, որտեղ քաղաքացիական մարդիկ են բուժում ստանում, կեղծ է։ Հայտարարում ենք, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բանակը քաղաքացիական ենթակառուցվածքների և ոչ ռազմական թիրախի ուղղությամբ կրակ չի վարում։ Մեր բանակը խստորեն հետևում է հումանիտար հրադադարի ռեժիմին» ։