Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրանն իր սահմանին տեղակայել է ցամաքային զորքերի մեծ մասն ու ծանր սպառազինություն է տեղափոխում. իրանագետ

Հոկտեմբեր 14,2020 23:07

Իրանագետ Ահարոն Վարդանյանի դիտարկմամբ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը նոր չէ, որ ուզում են ապակայունացնել Իրանում իրավիճակը:

«Եվ դա ոչ միայն Արաքս գետի ջրամբարի վերահսկողությունը վերցնելու ու ահաբեկիչների ներկայությամբ է արտահայտվում, այլեւ լրացուցիչ կռվաններ կան, դրանցից են Իրանում առկա թուրքախոսները, նրանց շրջանում պանթուրքիաստական շարժումները, որոնց միջոցով կփորձեն ավելի բորբոքել վիճակը, եւ այս ամենին գումարվում է ծայրահեղական խմբերի ներկայությունն Իրանում»,-նման կարծիք հայտնեց իրանագետը:

Ահարոն Վարդանյանի խոսքով, ռազմական գործողություններ ձեռնարկելու առումով Իրանը չի շտապի, որովհետեւ. «Իրանում առաջնորդվում են դանդաղ շտապիր եզրաբանությամբ, իրանական դիվանագիտությունը երբեք որեւէ որոշում կայացնելիս չի շտապում, ցանկացած որոշում բավականին հեռու քայլերով է պայմանավորված: Եթե ռազմական գործողությունների դիմելուն՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա հարձակվելուն անդրադառնանք, պետք է նկատենք, որ ամեն դեպքում, Իրանը կարողանում է թեկուզ հայտարարությունների մակարդակով, անդրկուլիսյան գործողություններով կանխել նմանատիպ քայլերը, այս պարագայում էլ տեսնում ենք՝ քայլեր կատարում են, մասնավորապես՝ երեկ եւ այսօր Իրանի տարածքում, խոցվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, նաեւ Իրանը տեղակայել է իր սահմանին ցամաքային զորքերի մեծ մասն ու ծանր սպառազինություն է տեղափոխում»:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանում իրավիճակի ապակայունացման նախապատրաստման մասին խոսել է նաեւ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031